Հայկական կողմը պատասխան կրակ է բացել. ՊՆ

10-06-2021 19:47

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների: Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան, տեղեկացնում են ՊՆ-ից:

Lragir.am,
10-06-2021 19:47