Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

10-06-2021 21:25

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն:

Lragir.am,
10-06-2021 21:25