Ինքնատիպ կազմով ջազ քառյակը կներկայացնի արտերկրում ապրող և ստեղծագործող երաժիշտների

10-06-2021 23:52

Հունիսի 16-ին, ժամը 19:30 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) կներկայացնի ինքնատիպ կազմով ջազ քառյակ, որի կազմում կներկայանան արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները: «Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործություները, նրանց կատարողական արվեստը: Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը, մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից, թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ երաժիշտների հետ, և ես»,-նշում է Արմեն Հյուսնունցը: Ծրագրում կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:

Lragir.am,
10-06-2021 23:52