Մակրոնը Էրդողանի հետ մտադիր է քննարկել ԼՂ-ի հարցը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

11-06-2021 00:34

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում ստեղծված իրավիճակը: «Ես ուզում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը՝ հավելելով, որ քննարկելու է նաև ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը և դաշնակիցների միջև հարաբերություններում վարքի կանոնները: Մակրոնի խոսքով, այս հանդիպումը լավ հնարավորություն է մի շարք հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար: «Մենք խորը տարաձայնություններ ունեք, մենք դրա մասին գիտենք, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսել: Ես նաև ուզում եմ պատմել այն աշխատանքի մասին, որ Ֆրանսիան տանում է ծայրահեղական իսլամի և անջատողականության դեմ»,-ավելացրել է Ֆրանսիայի նախագահը:

Lragir.am,
11-06-2021 00:34