Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով

11-06-2021 14:38

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը: «Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:

Lragir.am,
11-06-2021 14:38