ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախի խնդիրը

11-06-2021 16:34

Հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին: Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Lragir.am,
11-06-2021 16:34