Փաշինյանը հոգևորականների հայտարարությանն ի պատասխան ընթերցեց 12-րդ Սաղմոսը

11-06-2021 18:19

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանյան եպիսկոպոսների՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությանն ի պատասխան կարդաց 12-րդ Սաղմոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց. «Այսօր Դիլիջանում արած իմ հայտարարությունը որոշակի արձագանք է առաջացրել մեր հոգևոր դասի շրջանում: Եվ ես ուզում եմ ի պատասխան այդ արձագանքների՝ ձեր առաջ կարդալ իմ ամենասիրած սաղմոսներից մեկը՝ 12-րդ Սաղմոսը»,-ասաց Փաշինյանը: Այնուհետև նա կարդաց. «Մինչեւ ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրյա ցավ՝ իմ սրտում: Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանա ինձ վրա: Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տեր իմ Աստված, լույս տուր, Տեր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ: Թշնամիս թող չասի, թե հաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ:  Ես ողորմությանդ վրա հույս դրի, Տեր, սիրտս հրճվեց քո փրկագործությամբ. կօրհներգեմ քեզ, Տե՛ր, բարերա՛րդ իմ»: Հայաստանյան եպիսկոպոսները հանդես եկան հայտարարությամբ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Lragir.am,
11-06-2021 18:19