ՊԳԿ-ն աշխատում է Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ

11-06-2021 22:28

Բնապատկեր Շիրակի մարզում, Հայաստան: Լուսանկար․ ©ՊԳԿ/Գագիկ Հարությունյան   Հունիսի 11, 2021 թ․, Երեւվան, Հայաստան․ Այսօր կայացած առցանց քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն միացան հիմնական փորձագետներին՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկի նվազեցման համակարգի համապարփակ վերլուծության հիմնական եզրահանգումները և առաջարկությունները քննարկելու նպատակով: Սույն վերլուծությունը գյուղատնտեսական ոլորտում աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) վերաբերյալ երկրի իրավիճակային ուսումնասիրությունների շարքի մի մասն է, որն իրականացվել է ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի  կողմից: Ուսումնասիրությունների շարքը ներառում է թվով 16 երկրներ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում և Արևելյան Եվրոպայում: Ուսումնասիրությունը կատարվել է ՊԳԿ տարածաշրջանային նախաձեռնություն 3-ի շրջանակում, որը նպատակաուղղված է «Փոփոխվող կլիմայի պայմաններում բնական ռեսուրսների կայունության կառավարմանը և կենսաբազմազանության պահպանմանը»: Արտակարգ իրավիճակների հակազդման սեփական ներուժն ավելացնելուն զուգահեռ Հայասատանի կառավարությունը՝ որպես երկրի գերակա ուղղություններ ճանաչել է Աղետների ռիսկի նվազեցումը և Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը՝ դիմակայուն ապագա կառուցելու նպատակով: Հետևաբար, աղետների ռիսկի նվազեցման/կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը ոլորտի զարգացման պլանավորմանը դարձել է Կառավարության առանցքային ռազմավարական մոտեցումը, որն, այնուհանդերձ, պահանջում  է համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների շարունակական բարելավում: Հայաստանի իրավիճակային ուսումնասիրությամբ վերանայվել են գյուղատնտեսության ոլորտում ԱՌՆ ներկայիս կարգավիճակը, վաղ ազդարարման համակարգը և ագրոօդերևութաբանական ծառայությունները, ներառյալ ԱՌՆ համակարգին առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունը, կարողությունները և ծառայությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոլորտին, ինչպես նաև՝ գնահատվել է բացերն ու կարիքները այս ուղղությունները բարելավելու և հզորացնելու նպատակով: «Գյուղատնտեսությունը հատկապես խոցելի է բնական աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ, և կլանում է աղետների ողջ ազդեցության բավականին մեծ բաժինը: Սակայն, գյուղատնտեսությունը նույնպես մեծապես նպաստում է կլիմայի փոփոխությանը՝ անասնաբուծության, բուսաբուծության և այլ հողօգտագործողների գործունեության արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումների միջոցով»,- նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Ուստի էական նշանակություն ունի գյուղատնտեսական լավ գործելակերպերի որդեգրումն ու խթանումը․ գործելակերպեր, որոնք նպաստում են շրջակա միջավայրի բարելավմանը, նվազեցնում բնական ռեսուրսների սպառումը և կենսաբազմազանության կորուստը, և առաջնորդում դեպի  կայուն և դիմակայուն արտադրական համակարգեր: ՊԳԿ-ն հանձնառու է Հայաստանին այս ուղղությամբ աջակցելու հարցում» – ավելացրել է Յելեն: Հայաստանն աղետների առաջացման առումով աշխարհի առավել վտանգված երկրներից է, քանի որ ենթակա է տարերային աղետների բոլոր տեսակների ռիսկի, ներառյալ ուժգին երկրաշարժեր, հաճախակի առաջացող սողանքներ, կարկտահարություններ, երաշտներ և ջրհեղեղներ, որոնք ռիսկի են ենթարկում մարդկանց և կարող են զգալի վնաս առաջացնել, ինչն էլ կարող է թուլացնել զարգացումը: Երկրի չորային կլիմայի, հաճախակի արձանագրվող բնական աղետների, ինչպես նաև մարդու կենսագործունեության արդյունքում առաջացող բնապահպանական այնպիսի խնդիրների հետևանքով, ինչպիսիք են  անտառահատումները և անապատացումը, Հայաստանն առավել խոցելի է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նկատմամբ: Ըստ տեղական և միջազգային փորձագետների կանխատեսումների, հիդրոօդերևութաբանական վտանգների անխուսափելի աճը կհանգեցնի հողի էրոզիայի և հողի բերրիության կորստի, բերքի կրճատման, ջրի սակավության և ոռոգման ջրի բացակայության, բերքի ու անասունների վնասման, ինչպես նաև վնասատուների և վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկերի աճի: Ուսումնասիրությունը չի տալիս լուծումներ, այլ համախմբում է դիտարկվող ոլորտներում բարելավում պահանջող առանցքային խնդիրները՝ ընդգծելով դրանց բազմաոլորտ բնույթը և համակարգային ու լավ պլանավորված միջոցառումներ ներդրելու միջոցով: Գյուղատնտեսությունում աղետների ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխությունների հարմարողականությանտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը: Ուսումնասիրությունը կծառայի որպես հիմք Հայաստանի կառավարության և ՊԳԿ-ի, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի միջև հետագա երկխոսության համար՝ ուղղված  առաջնահերթ լուծումների վերհանմանը և իրականացմանը՝ Հայաստանում ռիսկերի հաշվառմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջարկություններ առ այն, թե ինչպես բարելավել Հայաստանի ԱՌՆ կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակները, հզորացնել և արդիականացնել վաղ ազդարարման համակարգերը և ագրոօդերևութաբանական ծառայությունները՝ աղետների մոնիթորինգին, վաղ ազդարարմանն լավագույնս աջակցելու նպատակով: Աղետների ռիսկի նվազեցման, նախապատրաստվածության և հակազդման մասով կենտրոնական և ապակենտրոնացված մակարդակում բարելավված համակարգման հետ մեկտեղ՝ շեշտվեց նաև փաստերի ձևավորման և քաղաքականությունների մասով տեղեկացված որոշումների համար տվյալների հավաքագրման էական դերը:

Lragir.am,
11-06-2021 22:28