Անասունները միացան. UEFA-ն հիմա ռուսական արգելքի առջեւ

11-06-2021 22:56

Նոբել Արուստամյանի առջեւ այսպես կոչված «ադրբեջանի» արգելքի առթիվ մեկնաբան Վասիլի Ուտկինի «անասուններ» բնորոշումը, պարզվում է, մարգարեական երանգ ուներ: Ինչպես վկայում է DW հաղորդագրությունը, անասնական հակումների կրողները վաղ թե ուշ նմանվում են ամենամանր դետալներով Եվրոպայում ֆուտբոլային բիզնեսի հետ Գազպրոմի մոտ կապերի և ՖԻՖԱ-ի կոռուպցիայի վերաբերյալ լրագրողական հետաքննությունների հեղինակներից մեկին՝ գերմանական ARD լրատվական ընկերության լրագրող Ռոբերտ Կեմպեին, մերժել են մուտքը Ռուսաստան՝ UEFA առաջնությունը լուսաբանելու: Գերմանիայի ժուռնալիստների միության (DJV) ղեկավար Ֆրանկ Ուբերալը ուրբաթ 11-ին ասել է, որ միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե «Ռուսաստանում իրադարձությունների քննադատական ​​լուսաբանումը ոչ միայն անցանկալի է համարվում, այլև կարող է հետևանքներ ունենալ լրագրողների համար»: Ուբերալը կոչ է արել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (UEFA) ճնշում գործադրել Ռուսաստանի իշխանությունների վրա, որպեսզի Կեմպեն մուտք գործի: 2020-ին Բաքվի եւ Մոսկվայի «անասնական ինտերնացիոնալի» ձեւավորումը Հայաստանի դեմ Արցախում, ինչպես համոզվում ենք, կանգնած է սկզբունքային հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական հիմքերի վրա:

Lragir.am,
11-06-2021 22:56