Ընթանում է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը

11-06-2021 23:37

Երևանում ընթանում է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ: Առաջին փուլը հաղթահարել են 6 դիրիժորներ՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հրավային Կորեայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից: Երկրորդ փուլում դիրիժորները նվագախմբի հետ ներկայացնում են Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան (պարտադիր ծրագիր), ինչպես նաև՝ Չայկովսկու, Բրամսի, Դվորժակի կամ Պրոկոֆևի ստեղծագործություններից ըստ ընտրության: Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի: Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:  Մրցույթը տեղի է ունենում ՀՀ նախագահի և նրա տիկնոջ բարձր հովանու ներքո: Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը: «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Lragir.am,
11-06-2021 23:37