Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 39 նոր դեպք, առողջացել է 77 մարդ

13-06-2021 00:12

Հայաստանում հունիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք, առողջացել է 77 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 2807 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 125 102-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 682 դեպք, որոնցից 215 195 -ն առողջացման, 4484-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 909 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1094 է:

Lragir.am,
13-06-2021 00:12