«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

13-06-2021 14:14

2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ,  դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփոիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը  մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը  20:00: Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  այդուհանդերձ, քաղաքապետարանը  բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20: 00-ին: Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21:00-ին: Հհունիսի 18, Հանրապետության հրապարակ Դեպի ուժեղ Հայաստան

Lragir.am,
13-06-2021 14:14