ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը

13-06-2021 14:10

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանին Ադրբեջանի կողմից 15 գերիների վերադարձը և Հայաստանի կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների ականապատման քարտեզների հանձնումը: «Թվիթեր»-ի իր էջում նա գրել է. «Վստահության ամրապնդման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը»: Լինդեն այս առիթով հավելել է, թե ուրախ է աշխատել Վրաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ:

Lragir.am,
13-06-2021 14:10