ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ

13-06-2021 16:08

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Lragir.am,
13-06-2021 16:08