Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ ընդդիմությունը պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է պետք կառուցել երկիրը: Միակ ելքը

13-06-2021 21:54

Հիշեցնենք, որ Փաշինյանի գալուց առաջ «Մասնագետների խորհուրդը» նշեց, որ նրա իշխանությունը բերելու է Հայաստանի կործանմանը: Դա մեզ համար ակնհայտ էր, քանի որ Փաշինյանը ոչ մի ոլորտում գրագետ կադրեր չուներ, ավելին՝ նա կադրերի ընտրության համակարգ չուներ: Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության գալուց առաջ «Մասնագետների խորհուրդը» նշեց բարեփոխումների ծրագրերի ու տեսլականների առկայության հրատապ անհրաժեշտությունը: Մենք տվել ենք տեսլականների ու ծրագրերի հավաքագրման, նրանցից լավագույնների ընտրման և դրանց, ի շահ երկրի, օգտագործման սխեման: (Հիշեք «տեսլականներ և նախագծեր» բառերը լրատվամիջոցներում մինչ այդ նույնիսկ չեն հնչել): Այդ առաջարկներն ուղղվել են բոլոր պետական կառույցներին և ամբողջությամբ անտեսվել փաշինյանական իշխանության կողմից: Սակայն, այդ առաջարկությունները, ի զարմանս ինձ, նկատել են ուրիշները: Այդ մասին վկայում է այն, որ մի շարք ուժեր ինձ առաջարկել են ընդգրկվել ընտրացուցակներում: Այսօր բոլոր ուժերը սկսել են խոսել իրենց «նախագծերի» մասին: Կարելի է ասել, դա նույնիսկ նորմ է դարձել բոլորի համար: Մինչդեռ շատերը բավարար կրթություն չունեն, որպեսզի հասկանան, թե ինչ է տեսլականը կամ նախագիծը: Շատերին թվում է, որ եթե նրանք բառեր են արտասանել, օրինակ՝ «պետք է բարելավել կրթությունը», դա է հենց մեծագույն հայտնագործությունը: (Մանկապարտեզի է նման, գոնե ամաչեին): Նույն իրավիճակն է ընդդիմությունում: Որոշ ընդդիմադիր ուժերի դա ձեռնտու չէ (նրանց բարեփոխումներ պետք չեն, նրանք պատրաստվում են թալանով զբաղվել), ոմանք պարզապես ներուժ չունեն կամ սահմանափակ մտահորիզոն ունեն (նրանց ձեռնտու չէ կենտրոնանալ բարեփոխումների վրա և դրանով իսկ ցույց տալ իրենց անգրագիտությունը): Այսպիսով, քիչ է ասել, որ շիլաշփոթ է և ուղեղներում, և գործողություններում՝ մեզ մոտ սանձարձակություն ու անբարոյականություն է տիրում: Իսկ ավելի վատն այն է, որ մեզ վերահաս է «մեծագույն սանձարձակությունն ու անբարոյականությունը», քանի որ մենք ոչ մի պատկերացում չունենք, թե ինչպես հավաքագրենք բարեփոխումների լավագույն տեսլականները և ինչպես կադրեր ընտրենք դրանց կատարման համար: Բոլոր ուժերը պատրաստվում են «իրենց մարդկանց» նշանակել պաշտոններում, դրանով ամրացնելով իրենց աթոռները կամ դիրքերը: Իսկ այն, որ դա կործանարար է երկրի համար, նրանց համար արդեն երկրորդական է: Նման իրավիճակում մենք առաջարկում ենք օգտագործել պատմության մեջ լավ փորձարկված մեխանիզմը՝ «Ավագանին»: Դա նշանակում է, որ «Ավագանի» ընտրվում են որոշակի քանակի ականավոր և բարձր պրոֆեսիոնալիզմի տեր անձինք, որոնք որևէ կասկածելի գործողություններում ներգրավված չեն եղել: «Ավագանու» գործունեությունը: (ա) «Ավագանին» հավաքագրելու է բարեփոխումների նախագծերը, ընտրելու է դրանցից լավագույնը, (բ) «Ավագանին» ընտրված նախագծերը կառաջարկի իշխանություններին, (գ) «Ավագանին» մշտապես կվերահսկի իշխանության գործողությունները և կմատնանշի իրենց սխալները կամ անհամապատասխանությունները: Այս առաջարկության նպատակահարմարությունն ակնհայտ է, այնպես որ, հետագա պարզաբանումներն ու մեկնաբանությունները կարելի է բաց թողնել: Երկիրը կստանա իշխանության գրագետ վերահսկող (և իշխանության գործողությունները երկրի շահերին համապատասխանելու, և իշխանության բարոյական նկարագրի առումով): Որքան ժողովուրդն ավելի սատարի այդ գաղափարին, այնքան երկիրն ավելի ուժեղ վերահսկող կունենա: Մեկնաբանություն: Գլխավոր հարցն այժմ այն է, թե ո՞վ կլինի «Ավագանու» կազմում: Այսօր շատերը սկսել են խոսել պրոֆեսիոնալիզմի մասին: Ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր ոչ մի պատկերացում չունենալով պրոֆեսիոնալիզմի մասին հայտարարում են, որ իրենց մոտ հավաքվել են լավագույն պրոֆեսիոնալներ (օրինակ՝ ցույց են տալիս համակարգիչների առջև նստած երկու ուսանողուհիների որոնց շուրջը վազվզում են մի քանի տղաներ և հայտարարում, որ դրանք երկրի լավագույն մասնագետներն են): Դա պարզապես աղետալի է: Շուտով մենք կներկայացնենք մեր ցուցակը, որտեղ կլինեն երկու տասնյակ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մի քանի տասնյակ գիտնականներ ու մասնագետներ տարբեր երկրներից: Մենք բաց ենք քննարկումների և առաջարկությունների համար, այդ թվում «Ավագանու» ձևավորման գործում: Մենք ողջունում ենք նաև «Ավագանու» այլ տարբերակների ստեղծումը: Եթե ինչ-որ մեկն ավելի արժանի ցուցակ կներկայացնի, մենք խոնարհաբար խնդրելու ենք դիտարկել նաև մեր առաջադրած թեկնածուներին: Թող հաղթի ուժեղագույնը: Մենք ազնիվ մրցակցության կողմնակից ենք: Գրիգոր Բարսեղյան Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

Lragir.am,
13-06-2021 21:54