ԱՄՆ զինված ուժերը պայթեցրել են 18 տոննա տրոտիլին համարժեք ռումբ. տեսանյութ

21-06-2021 18:34

Ֆլորիդայի ափի մոտ ԱՄՆ զինված ուժերը պայթեցրել են 18 տոննա տրոտիլին համարժեք ռումբ իրենց ավիակիր Gerald R. Ford-ի մոտակայքում, հաղորդում է Կոմերսանտը: Փորձարկումների շրջանակներում իրականացվել է վերահսկվող պայթյուն: Սեյսմակայանները գրանցել են ցնցումներ 3,9 բալ ուժգնությամբ:

Lragir.am,
21-06-2021 18:34