Շուշիի պարիսպը Ստեփանակերտի պանդոկում

21-06-2021 19:39

Շուշեցի 45-ամյա Արմինե Գրիգորյանը Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել նոր պանդոկի բացման մասին իմանալուց հետո: Պանդոկը բացվել է այս տարվա մայիսի 5-ին: Հիմնադիր Սերգեյ Գրիգորյանն ասում է, որ պատերազմից հետո որոշեց անունը Շուշի դնել, քանի որ քաղաքի հետ կապված շատ հուշեր ունի: Երկրորդ «Շուշի պանդոկը» «Երբ իմացա, որ անունը Շուշի է լինելու, սառեցի. երևի դրել է, որ ինձ լավ զգամ ու դա իրեն հաջողվեց: Սա երկրորդ «Շուշի պանդոկ»-ն է, որտեղ աշխատում եմ, առաջինը հենց Շուշիում էր», -պատմում է Արմինեն: Արմինեն Շուշիում Պանդոկում աշխատում է որպես խոհարար ու հայտնի է իր հեղինակային աղցաններով՝ կորցրած տարածքների անուններով: Պանդոկում Արմինեն պատրաստում է նաև «Քարին տակ», «Հադրութ», «Սղնախ», «Ակնաղբյուր», «Գոմեր», «Թաղավարդ» և «Տող» հեղինակային աղցանները: Հեղինակներ՝ Համեստ Մկրտչյան, Սիրանուշ Ադամյան, Մարտա Հարությունյան, Հասմիկ Խաչատրյան

Lragir.am,
21-06-2021 19:39