Ռուսաստանում սննդամթերքի թանկացման հարցը շատ սուր է․ Պուտին

21-07-2021 18:13

Ռուսաստանում բազային սննդամթերքի թանկացման հարցը շատ սուր է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նկատի ունեմ հիմնական ապրանքատեսակների՝ նախևառաջ սննդամթերքի գների հետ կապված վիճակը: Այսօր առավել քան սուր է բազային մթերքների՝ այսպես կոչված բորշի հավաքածուի թանկացման հարցը: Դրա մասին վերջերս խոսել ենք: Խնդրում եմ զեկուցել վիճակի մասին», – ասել է Պուտինը:

Lragir.am,
21-07-2021 18:13