ԿԸՀ-ն հրապարակել է ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուների վերջնական ցանկը

21-07-2021 19:12

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վերջնական ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինքնաբացարկ հայտարարած անձանց ցուցակը հետևյալն է. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ Մկրտչյան 14․Արամ Խաչատրյան 15․Արարատ Միրզոյան 16․Արմեն Փամբուխչյան 17․Արարատ Գրիգորյան ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ 1․Ռոբերտ Քոչարյան 2․Մարիաննա Եփրեմյան 3. Ալեքսանդր Խաչատուրյան ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 21-ն էր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը: «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել է, որ պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է կայացրել:

Lragir.am,
21-07-2021 19:12