Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

21-07-2021 21:00

Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:

Lragir.am,
21-07-2021 21:00