Երևանում և Երևանից դուրս եկող ճանապարհներին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում

21-07-2021 23:32

Երևանի տարբեր փողոցներում ոստիկանության ծառայողները կանգնեցնում են ավտոմեքենաները, խուզարկություն իրականացնում: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»֊ին հայտնեցին, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում: Տեղեկացնենք, որ ստուգվում ու խուզարկվում են նաև Երևանից Արմավիրի և Արագածոտնի մարզեր տանող ճանապարհներին գտնվող ավտոմեքենաները:

Lragir.am,
21-07-2021 23:32