Ինչպես է լուծվելու ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցը․ Հրապարակ

22-07-2021 07:44

Հրապարակ թերթը գրում է․ «ԱԺ ընդդիմությանը հասանելիք երրորդ փոխխոսնակի հարցը, ըստ ամենայնի, կլուծվի հետեւյալ մեխանիզմով․ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջին փորձի հնարավորությունը կտա «Հայաստան» դաշինքին: Ամենամեծ ընդդիմադիր ուժը կառաջադրի իր թեկնածուին, սակայն եթե գաղտնի քվեարկությամբ թեկնածուն չընտրվի, երկրորդ փորձի հնարավորությունը կիրացնի «Պատիվ ունեմ»-ը: Իշխանական շրջանակներում, սակայն, «Պատիվ ունեմ»-ից առաջադրվող թեկնածուների հարցում էլ վերապահում ունեն․ եթե դաշինքը ներկայացնի ՀՀԿ-ական թեկնածուի, ապա կրկին կմերժեն: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ անհայտ ու շատ երիտասարդ Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը, սակայն իշխանականները հակված են ՊՈւ-ից ընտրել ամենափորձառու եւ ամենահավանական թեկնածուին՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին»:

Lragir.am,
22-07-2021 07:44