Արդարադատության նախարար կնշանակվի Կարեն Անդրեասյանը․ armlur.am

22-07-2021 07:57

Armlur.am-ի տեղեկություններով, իշխանությունը որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար, իսկ Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու: «Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին», գրում է կայքը:

Lragir.am,
22-07-2021 07:57