Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն

30-07-2021 18:52

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:

Lragir.am,
30-07-2021 18:52