ԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք

31-07-2021 18:56

ԱՄՆ-ի կառավարությունը վերսկսել է արագացված ընթացակարգով Կենտրոնական Ամերիկայից անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսելու գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը: Նշվում է, որ հուլիսի 30-ին Տեխաս նահանգից իրականացվել է արտաքսման երկու թռիչք: Առաջին ինքնաթիռը մեկնել է Գվատեմալա, երկրորդը՝ Հոնդուրաս: Ընդհանուր առմամբ, այդ թռիչքներով ԱՄՆ-ից արտաքսվել է 73 մարդ: Հիմնականում նրանք ընտանիք չունեցող անձինք ենք: Ի սկզբանե, պլանավորվում էր արտաքսել 147 մարդու, սակայն որոշների դեպքում գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով:

Lragir.am,
31-07-2021 18:56