Էրդողանն անտառային հրդեհների մեջ կասկածում է դավաճաններին

31-07-2021 20:57

Թուրքիայի իշխանությունները հետաքննելու են երկրի հարավում անտառային հրդեհների պատճառները, և չի բացառվում հրկիզման տարբերակը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: «Մենք մանրամասն ուսումնասիրելու ենք հրդեհի պատճառները: Եթե կան դավաճաններ, որոնք ընդունակ են հրդեհելու սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն», – ասել է Էրդողանը:

Lragir.am,
31-07-2021 20:57