Անդրեյ Շևչենկոն հրաժարական է տվել Ուկրաինային ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

01-08-2021 21:40

Անդրեյ Շևչենկոն հրաժարական է տվել Ուկրաինային ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Շևչենկոն Ինստագրամի իր էջում նշել է, որ պայմանագրի ժամկետը լրացել է և չի երկարացվելու: Շևչենկոն Ուկրաինայի հավաքականը մարզում էր 2016 թվականից: 2021 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ուկրաինայի հավաքականը հասել է քառորդ եզրափակիչ:  

Lragir.am,
01-08-2021 21:40