Սահմանապահ-ոստիկանները մեկնեցին դիրքեր՝ փոխարինելու գործընկերներին

20-08-2021 18:41

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը: Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշեց, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը: Հայկ Բաբայանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը: Այնուհետև սահմանապահ-ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին մարտական դիրքեր, տեղեկացնում են կառավարությունից:

Lragir.am,
20-08-2021 18:41