Կութ գյուղի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է

01-09-2021 20:32

Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը: Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ: Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ: Սահմանված է հերթապահություն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ժամը 00:46-ի դրությամբ, Կութ գյուղի հարակից տարածքում առկա հրդեհի երկու օջախները ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից մարվել էին․ տարածքում հերթապահել էին համայնքապետարանի աշխատակիցները, տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Lragir.am,
01-09-2021 20:32