Պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

14-09-2021 21:34

2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
14-09-2021 21:34