Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

14-09-2021 22:30

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու սեպտեմբերի 13-ի ժամը 22:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
14-09-2021 22:30