Ստորագրվեց հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության հուշագիր

14-09-2021 22:47

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի ՀՌՀԱԽ անդամ Մաքսին Օնոպրիենկոն: Հայկական կողմի նախաձեռնությամբ պատրաստված և ստորագրված փաստոթուղթը լայն հնարավորություններ է ստեղծելու երկու երկրներին համագործակցության ոլորտում, հատկապես՝ հեռուստածրագրերի փոխանակման և տեսալսողական արտադրանքի ստեղծման, մասնագետների փոխանակման, տեսալսողական մեդիադաշտի օրենսդրական կարևոր խնդիրների կարգավորման, դրանց ռազմավարության վերաբերյալ և այլն:

Lragir.am,
14-09-2021 22:47