Քննարկվել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը  

14-09-2021 23:58

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները: Մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները մարելու էլեկտրոնային եղանակն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ բանկ և մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը վերացել է: Հանդիպմանը քննարկվել են նաև գործող կարգավորումների հետ կապված խնդիրները, որոնք մաքսային ոլորտի պատասխանատուները խոստացել են հաշվի առնել՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ նման ձևաչափով հանդիպումները պարբերաբար են լինելու: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
14-09-2021 23:58