«Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեցին. Մեկնարկեց ՉԼ խմբային փուլը

15-09-2021 08:25

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին խմբային փուլի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացան E, F, G, H խմբերի հանդիպումները: E խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն 0:3 հաշվով զիջեց «Բավարիա»-ին, իսկ Կիևում «Դինամո»-«Բենֆիկա» խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: F խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս պարտություն կրեց «Յան բոյզ»-ից (2:1), իսկ «Վիլիռեալ»-«Ատալանտա» խաղում գրանցվեց 2:2 հաշիվ: G խմբում ոչ-ոքիներ են` «Սևիլիա»-«Զալցբուրգ»` 1:1, «Լիլ»-«Վոլֆսբուրգ»` 0:0: Եվ H խմբում ՉԼ գործող չեմպիոն «Չելսի»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Զենիթ»-ի նկատմամբ, «Յուվենտուս»-ն արտագնա խաղում պարտության մատնեց «Մալմո»-ին: Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 15-ին:  

Lragir.am,
15-09-2021 08:25