Արցախից տեղահանված բնակիչները պահանջում են լուծում տալ Արցախի կարգավիճակի հարցին

17-09-2021 14:32

«Արցախի կարգավիճակի հարցը դեռ անորոշ է մնում, այսօր էլ արտագաղթի մեծ հոսք է, դրա համար մենք դիմել ենք Հայաստանի կառավարությանը: Իսկ Հայաստանի կառավարությունից որևէ մեկը չի էլ բարեհաճում մեզ հետ ինչ-որ հարց քննարկի: Ես բազմիցս հեռախոսով կապվել եմ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարի հետ, ինքն ասում է՝ ցավոք սրտի, մենք այս պահին ձեզ ոչ մի բան չենք կարող պատասխանել, որովհետև համապատասխան որոշումներ չկան: Անորոշ վիճակից ելնելով՝ մենք փորձում ենք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ, ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատներ: ԱՄՆ դեսպանն ասում է՝ Արցախի հարցը որոշված չէ, կարգավիճակը որոշված չէ: Այնքան որ, օդում խոսում են, ոնց որ մինչև պատերազմն էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում, որ Արցախի հարցը առանց պատերազմի է լուծվելու: Բայց եղավ այն, ինչ եղավ: Այսօր էլի նորից ԱՄՆ-ն սկսել է հայտարարել, որ Արցախի հարցը լուծված չէ: Գերտերություններ, ճանաչեք Արցախի անկախությունը, սա է մեր պահանջը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
17-09-2021 14:32