«Ղարաբաղ տելեկոմ»-ի սեփականատերը փոխվել է, նոր գնորդը հայտնի է․ ՍիվիլՆեթ

27-09-2021 17:34

Արցախում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում առքուվաճառքի գործարք ու բաժնետիրոջ փոփոխություն է սպասվում: Այդ մասին հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները: Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորանը ՍիվիլՆեթին ասաց՝ ստացել են «Ղարաբաղ տելեկոմ»-ի առքուվաճառքի հայտը, և առանց հանձնաժողովի համաձայնության այդ գործարքը չէր կարող կայանալ. «Մենք ուսումնասիրել ենք, համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով ու տվել ենք մեր համաձայնությունը»,- ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ գնորդը «Արցախտել» ՓԲԸ-ն է: Ընկերությունը գրանցված է Երևանում, հիմնվել է հուլիսի 6-ին՝ 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով: Ընկերության տնօրենն ու բաժնետերը Արսեն Խաչատրյանն է՝ գրանցված Երևանի Սայաթ-Նովա 40 հասցեում: Վերջինս նաև 2012-ին հիմնված «Էյչնեթ» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է: Այս ընկերությունը հանդես է գալիս Fastnet ապրանքային նշանով, տեղեկատվական ու հաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն է:

Lragir.am,
27-09-2021 17:34