Վերապատրաստման դասընթացներ մարզային ու համայնքային գրադարանների աշխատակիցների համար

27-09-2021 23:58

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի՝ մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակիցների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ: Դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել էին տեսական դասընթացի փուլը: Պարապմունքները վարում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու մասնագետները: Ծրագրում ներառված էին գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքներն ամրապնդող գործնական պարապմունքներ և էքսկուրսիա գրադարանի բոլոր բաժիններով: Ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ:

Lragir.am,
27-09-2021 23:58