Ալիեւին դեռ հարցեր են տալու

Ալիևի «հաղթական» հայտարարությունների ֆոնին Բաքվում հազարավոր զոհվածների դիմանկարներով երթը չարագուշակ տեսք ուներ: Ալիևը ցուցադրել է իր հավակնությունների գինը, և եթե հայերը զոհվել են` պաշտպանելով իրենց հայրենիքը, ապա ադրբեջանցի մայրերը դեռ պետք է հարցնեն Ալիևին, թե ինչի համար են զոհվել իրենց որդիները: Այս հարցերից թաքնվելու համար Ալիևը կառուցում է «հաղթական կամարներ»: Ինչի՞ նա հասավ, իր տասնյակ հազարավոր քաղաքացիներին դարձնելով թնդանոթի միս՝ պատերազմի՝ որևէ մեկի կողմից չճանաչված արդյունքներ: Սոցիալական ցանցերի Բաքվի հատվածը հարցեր է տալիս. ինչո՞ւ Ալիևը չի թողնում նախկին բնակիչներին մտնել «ազատագրված հողեր»: Ինչու՞ է տեղի օլիգարխներին խստիվ արգելվում մասնակցել հողերի «վերականգնմանը»: Ո՞վ է օգտվում հանքային ռեսուրսներից, ենթակառուցվածքներից, հողերից: Զոհվածների ծնողներից որևէ մեկը տեսե՞լ է այն, ինչի համար զոհվել է իրենց որդին, հարցնում են օգտատերերը: Վաղը Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ, որի ժամանակ նրանք կամփոփեն Արցախում «համատեղ բարդ օպերացիայի» արդյունքները ռուս-թուրքական Կարսի պայմանագրի կնքման 100-ամյակից 14 օր առաջ: Երեւանում ու Բաքվում մոսկովյան բեմադրած քայլերթերը հայերին «նոր Կարսը» ստորագրելուն հարկադրելու նպատակ ունեն: Տես նաեւ Ալիեւը սպառնում է «նորից ջարդել հայկական ֆաշիզմի գլուխը»

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
28-09-2021 15:54