Երևանում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի

28-09-2021 16:27

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան և Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցներում:

Lragir.am,
28-09-2021 16:27