Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին

28-09-2021 17:23

Դեկտեմբերի 16-ին՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում, կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը: Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Մեր ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3): 4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին: Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում A լիգայում հանդես գալու իրավունք ձեռք կբերի: Խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա:

Lragir.am,
28-09-2021 17:23