Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին

28-09-2021 19:49

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Lragir.am,
28-09-2021 19:49