Շախմատի կանանց ընտրանին զիջեց Հնդկաստանին

28-09-2021 19:28

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող շախմատի կականց աշխարհի առաջնության A խմբի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Հնդկաստանի հետ: Հայաստանի թիմից միավորը կիսեց Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, հաղթանակ տոնեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Հայաստան-Հնդկաստան` 2,5-1,5: Հաջորդիվ Հայաստանի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ: Այժմ Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԻսպանիայիՍիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցներըմրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար:

Lragir.am,
28-09-2021 19:28