Ես չեմ փախչի. Լուկաշենկո

28-09-2021 20:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Բելառուսի անկախության երաշխավոր մնալու խնդրանքին ի պատասխան հայտարարել է, որ «երբեք ոչ մի տեղից» և չի փախչել և չի փախչի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Բելառուս»-ը, Սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված նիստում նրա անդամներից մեկը՝ Վլադիմիր Բասկոն դիմել է Լուկաշենկոյին՝ խնդրելով լինել երկրի անկախության երաշխավոր նաև նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: «Այն բանից հետո, երբ Դուք կթողնեք նախագահի պաշտոնը, շատ կցանկանայինք, և ես Ձեզ անձամբ եմ խնդրում, ամեն դեպքում փորձել մնալ մեր երկրի անկախության երաշխավորի դերում»,- ասել է Բասկոն: «Միանգամից պատասխանում եմ հարցին, որպեսզի չունենաք այլ մտքեր. ես երբեք ոչ մի տեղից չեմ փախչել և չեմ փախչի»,- ի պատասխան ասել է Լուկաշենկոն:

Lragir.am,
28-09-2021 20:48