Շուշիում հայկական կողմին է փոխանցվել ևս 3 հայ զինծառայողի աճյուն

28-09-2021 21:45

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Lragir.am,
28-09-2021 21:45