Դեպի Սոչի. Աքարը եւս «բացում» է Հայաստանի դեմ ռուս-թուրքական մոբիլիզացիան

28-09-2021 22:00

АA   Ինչպես հաղորդում է պաշտոնական Անատոլիական գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է Ռուսաստանին «տեռորիստ չհամդիսացող մարդկանց գլխին ռումբեր գցելու մեջ» [AA]: Սիրիայում եւ Կովկասում սրվող իրավիճակը ստիպում է կողմերին հանդես գալ բաց տեքստերով, ինչը չի կարող չբարձրացնել վարագույրը Հայաստանի դեմ 2020-ի պատերազմի հանգամանքների վրա: Բանն այն է, որ Մոսկվան եւ Անկարան ի դեմս Փաշինյանի ապահով են Երեւանի կողմից որեւէ հասցեական ամբաստանությունից՝ ազգային ոգով որեւէ պահանջից Թուրք նախարարն ընդգծել է, որ ռուսական ավիացիայի գործողությունները տարածաշրջանում միգրացիայի նոր ալիք են առաջացնում՝ հանգեցնելով բնակչության արմատականացմանը: Պատկերացրեք, թե ինչ վիճակում են մարդիկ, որոնք կորցրել են իրենց տունն ու հողը,- Աքարի խոսքն է մեջբերում Անատոլիական գործակալությունը: Այսպիսով, Թուրքիան պաշտոնապես բացահայտել է այն, ինչ նշում էին 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անկախ լրագրողները, ռազմական ու քաղաքական վերլուծաբանները [SOHP], [Konfliktwelt]: Խոսքը Արցախին վերաբերող երկու փոխկապակցված հանգամանքների մասին է: Առաջինը՝ դեպի Արցախ թուրքամետ վարձկան ահաբեկիչների հոսքը ապահովելու համար Թուրքիան եւ Ռուսաստանը համատեղ կիրառել են «վատ եւ լավ ոստիկանի» մեթոդը: Թուրքիան վաղօրոք, 2-3 ամիս առաջ դադարեցրել էր իր հրամանատարության տակ գտնվող ահաբեկիչների աշխատավարձի վճարումները, սովի մատնելով նրանց ընտանիքներին: Պատերազմին նախորդող օրերին եւ ընթացքում ՌԴ ռազմական օդանավերը իրենց հերթին, ռմբային հարվածներ են հասցնում վարձկանների տեղաբաշխման եւ կացության վայրերին: Միեւնույն ժամանակ, թուրքական կառավարությունը երաշխավորված վարձ եւ մահվան թոշակ առաջարկեց նրանց, եթե համաձայնեն մեկնել ‹Ադրբեջան» անհավատների դեմ կռվելու: Որեւէ բողոք Ռուսաստանին՝ մարդկանց տեղահան անելու եւ «արմատականացնելու» ամբաստանությամբ, ի տարբերություն Աքարի 2021 սեպտեմբեր 28-ի հայտարարության, Թուրքիայի կողմից չի հնչել: Ավելին, ինչպես ասացինք, կա երկրորդ՝ առաջինին կապակցված հանգամանքը: Սիրիական Իդլիբ գրավյալ նահանգից իրականացվող մեծամասամբ թուրքմեն վարձկանների արտահոսքը դեպի Բաքու եւ Գանձակ էապես թուլացնում էր 2020-ի մարտին Ասադի եւ ռուսների հարձակումից տուժած թուրքական դիրքերը: Այդուհանդերձ, պատերազմի սկզբին զուգընթաց, Անկարան տեղափոխում է իր 3-րդ ցամաքային բանակի Իդլիբում կենտրոնացած զորախմբերը ետ, դեպի Կարս՝ Հայաստանի վրա արտաքին ճնշման նպատակով: Նման մանյովրը չէր կարող իրականացվել առանց Ռուսաստանի հետ նախօրոք համաձայնության: Եւ իսկապես, Մոսկվան խնդրեց Ասադին հետաձգել հոկտեմբերին ծրագրավորված հարձակումը Իդլիբի հարավային շրջանների վրա: Հարձակումը օրակարգի վրա է մինչ այժմ եւ կազմում է Սոչիում կայանալիք ռուս-թուքական գագաթի գլխավոր հարցը, ինչի մասին կգրենք լրացուցիչ: Ահաբեկչական պատերազմի նախապատրաստման նկարագրած մոբիլիզացիոն պլանը կամ մեխանիզմը լիովին ներգծվում է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի «Ղարաբաղում Թուրքիայի հետ իրականացված բարդ համատեղ գործողության» մասին խոստովանությանը: Հուլուսի Աքարի ցասումնալից հարձակումները ռուսների վրա, այժմ, հանդիսանում են լոկ լրացուցիչ ցուցմունք՝ մեղսակիցների արդեն թուրքական կողմից: Ինչպիսի ռուս-թուրքական մոբիլիզացիոն պլան գոյություն ունի ներկա փուլի համար: Եթե նկատի ունենանք Հայաստանի վրա թե ներքին, որքան էլ տարօրինակ հնչի՝ կառավարական, թե արտաքին ճնշման ուժգնությունը, ապա հարցը ամենեւին հռետորական չի հնչում: Փաշինյանի կառավարությունը ամենաթողության իր «պողպատե» մանդատով ու անգլուխ-անմարմին «ԱԳՆ»-ով պարարտ հող է ստեղծում Թուրքիա-Սիրիա-Հայաստան-Ռուսաստան քառանկյան մեջ Սոչիում եւ այլուր «հայանպաստ» գործարքների համար: Էստի համեցեք, միք վիճել, մեր հաշվին լուծեք, պարգեւավճար ու սելֆիներ կլինե՞ն: Ezerk.am Մոսկվայի եւ Բաքվի համաձայնեցված քաղաքականության մասին կարդացեք Ադրբեջանը փլուզվելու վրա է. Հաշտություն կնքենք (զլմ)

Lragir.am,
28-09-2021 22:00