Սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 

08-10-2021 09:57

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն  «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: Ծառայության անցնելու համար կարող են դիմել՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող աղջիկներ ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած տղաներ: Լրացուցիչ հարցերի համար դիմել ք․Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57 97 74 հեռախոսահամարով:

Lragir.am,
08-10-2021 09:57