Ռումինիա – Հայաստան 1-0

12-10-2021 00:43

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Ռումինիային: 26-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Յոնուց Միտրիցեն: Խմբի մյուս խաղերում Գերմանիան 4-0 ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիային, Իսլանդիան՝ նույն հաշվով Լիխտենշտեյնին: 8 խաղից հետո խմբի առաջատարն է Գերմանիան, որն ունի 21 միավոր և ապահովեց իր տեղն աշխարհի առաջնությունում: Ռումինիան 13 միավոր ունի և բարձրացավ երկրորդ տեղ: Հայաստանի հավաքականը մնաց 12 միավորով և նահանջեց չորրորդ տեղ: Երրորդը 12 միավորով Հյուսիսային Մակեդոնիան է: Իսլանդիան ունի 8, Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

Lragir.am,
12-10-2021 00:43