Նավթի գները հասել են  վերջին տարիների առավելագույնին

12-10-2021 10:41

Երեքշաբթի նավթի գները հասել են  վերջին տարիների առավելագույնին: Brent-ի գինը կազմում է 83,7 դոլլար մեկ բարելի դիմաց, հայտնում է The Washington Post-ը: Եվրոպայում և Ասիայում բնական գազի և ածխի գների աճը, ինչպես նաև ձմռանը ընդառաջ հյուսիսային կիսագնդում էներգիայի նվազ  պաշարները ստիպում են ընկերություններին ակտիվորեն օգտագործել նավթ և նավթամթերք: Brent-ի գինը օգոստոսից աճել է մոտ 20% -ով:

Lragir.am,
12-10-2021 10:41