ՀՀԿ-ն ստորագրահավաք է անում Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով

12-10-2021 20:39

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով: «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ: Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում: Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո,  դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար», – նշված է ՀՀԿ հաղորդագրությունում:

Lragir.am,
12-10-2021 20:39