Դանիան կխաղա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

13-10-2021 09:40

Հոկտեմբերի 12-ին Դանիայի ֆուտբոլի հավաքականն աշխարհի առաջնության նախընտրական փուլում 1-0 հաղթեց Ավստրիային և պաշտոնապես իրավունք ստացավ մասնակցելու 2022 թվականին Կատարում կայանալիք մրցաշարին: Դանիան խմբային փուլի 8 խաղերում տարել է 8 հաղթանակ և 24 միավորով անհասանելի դարձել մրցակիցների համար: Ավելի վաղ աշխարհի առաջնությունում խաղալու իրավունք էր ստացել Գերմանիան:

Lragir.am,
13-10-2021 09:40